Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ավտովթար է տեղի ունեցել։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Nissan Teana » մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում։
Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Վոլոդյա Մխոյանին, սակայն վերջինս դեպքի պահին մեքենայում չի գտնվել։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան վարել է նրա ընկերը՝ Ա. Ալեքսանյանը։
Դեպքի վայր է ժամանել Փրկարար ծառայության մեկ հաշվարկ՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի հանգամանքները պարզում են։