Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում այցելել է Անհայտ զինվորի հուշարձան
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: —00—ՄԱ