Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․  «Իմ ընկեր, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին երկու ամսով կալանավորեց:

Հակակոռուպցիոնը նրան մեղադրում է ընտրակաշառք տալու համար: Գալստյանին ձերբակալել էին դեկտեմբերի 29-ի գիշերը։ Նրա հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment