Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել նրա կալանքը վերացնելու վերաբերյալ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի նիստում կալանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ … Read more

Հանքարդյունաբերության ոլորտ․ 2025թ․ արձանագրված խախտումները

2025թ․ ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 291 իրավախախտման դեպք՝ նախորդ տարվա 134-ի համեմատ։ Արձանագրված խախտումներից 207-ը վերաբերում են ապօրինի ընդերքօգտագործմանը։ Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։  2025թ․ արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման ծավալը կազմել է շուրջ 14 միլիոն խմ հանքանյութ, հիմնականում ավազակոպճի և քարի արդյունահանում։ 2024թ․ … Read more

Սարկոզիի տղան անդրադարձել է ՀԱԵ-ի դեմ արշավին և ՀՀ-ում դատարանների՝ իշխանությանը ենթարկվելու խնդրին

Նիկոլա Սարկոզիի տղան՝ Լուի Սարկոզին, անդրադարձել է եկեղեցու դեմ արշավին և Հայաստանում դատարանների՝ իշխանությանը ենթարկվելու խնդրին։ «Հայաստանի իշխանության շեղումը վտանգի մեջ է դնում այս տառապած երկրի ժողովրդավարությունը։ Ֆրանսահայ համայնքը դա լավ է հասկանում։ Նրա բարկությունը ո՛չ գաղափարական է, ո՛չ էլ նոստալգիկ։ Կան ազգեր, որոնց պատմությունը նրանց պարտադրում է առանձնահատուկ պահանջկոտություն։ Հայաստանը դրանցից է։ Առաջին քրիստոնյա թագավորություն, քաղաքակրթությունների … Read more

Վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած սահմանադրության հանրաքվեի․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.  «Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած սահմանադրության հանրաքվեի։ Կարծում եմ անգամ պահանջն է պարզ՝ դուք հրապարակում եք մեր ուզած նախագծի տեքստը, մենք ստորագրում ենք նախաստորագրած թուղթը, դուք դրանով խաբում եք ժողովրդին, հետո փոխում եք Սահմանադրությունը։ Թե էլ ինչեր են այսպես պայմանավորվել, դեռևս … Read more

Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն

«Candida albicans» սունկը, որը սովորաբար մարդու նորմալ միկրոբիոտայի մաս է կազմում, կարող է ուժեղացնել մելանոմայի ագրեսիվ հատկությունները, որը մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձևերից մեկն է։ Գիտնականները այս եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով, թե ինչպես է ուռուցքային բջիջների և այս միկրոօրգանիզմի միջև շփումը ազդում դրանց վարքագծի վրա։ Ուսումնասիրությունը հրապարակվել է «Scientific Reports» ամսագրում։ Փորձարկումները ցույց են տվել, որ … Read more

ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում. Գոռ Համբարձումյան

Դերասան Գոռ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի կուսակցականներ, գաղափարակից ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Շնորհակալություն եմ հայտնում Վարչության նախագահին, ինչպես նաև կուսակցության Վարչության բոլոր անդամներին՝ ցուցաբերած վստահության համար։ Որպես արվեստի մարդ՝ հավատում եմ, որ … Read more