9-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել Ուֆայի գիմնազիայում
Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի թիվ 16 գիմնազիայում այսօր առավոտյան իններորդ դասարանի աշակերտը կրակ է բացել սթրայքբոլի ինքնաձիգով։ Վիրավորներ չկան, դեռահասը ձերբակալվել է, հայտնել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը։ Միջադեպից հետո հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ անփութության համար։ Քննիչներն ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները։