Հրդեհ՝ անասնաբուժական խանութի պահեստում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 3-ին, ժամը 08։37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող անասնաբուժական խանութից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնաբուժական խանութի պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:59-ին: Պահեստում այրվել են մեկ սառնարան և մեկ էլեկտրական վահանակ։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի պահեստի մյուս հատվածներ։

Leave a comment