2018 թվականից ի վեր տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով

2018 թվականից ի վեր տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով

2018 թվականից ի վեր տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել տնտեսության համար։ 2025-ի հունվար-սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6.0% աճ։ … Read more

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին

Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը … Read more

Հայաստանը կհամագործակցի Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ

Մարտի 25-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների … Read more

Կայացել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը

Այսօր՝ մարտի 25-ին, Արդարադատության նախարարությունը անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստային առաջադրանքների փուլը։Նախնական հայտ ներկայացրած 50 մասնակցից, թեստավորման փուլին մասնակցել են 49-ը։ Հարյուր հարցից բաղկացած հարցաշարի համար թեկնածուներին տրվել է երկու ժամ ժամանակ։ Սահմանված ժամկետի ավարտից հետո ամփոփվել են քննության արդյունքները, ըստ որի՝ թեստավորման փուլը հաղթահարել են մասնակիցներից 33-ը։Որակավորման ստուգման երկրորդ՝ գործնական խնդիրների … Read more

Տեղի է ունեցել հանրային քննարկում Սնանկության, վեճերի լուծման և փաստաբանական ոլորտի զարգացման թեմայով

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 25-ին, ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ այն … Read more

Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության գործարկման համար շահագործվելու է 140 ավտոմեքենա

Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են, որ ապրիլի կեսերին պարեկային ծառայությունը նշված մարզերում կգործարկվի:«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն իրականցվում են տարբեր ուղղություններով՝ շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական համալրում: Կարևոր բաղադրիչներից է նաև կրթական պրոցեսը: «Կրթական բաղադրիչը … Read more

Իրական շահառուների թափանցիկություն․ տեղեկատվական քարտեր լրագրողների համար

Իրական շահառուների թափանցիկություն․ տեղեկատվական քարտեր լրագրողների համար Այս տարվանից սկսած՝ Հայաստանում գործող բոլոր առևտրային կազմակերպությունները, որոշ բացառություններով, պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել իրական շահառուների մասին։ Դա նշանակում է, որ նրանք պետք է բացահայտեն իրական շահառուներին՝ ընկերությունների հետևում կանգնած կամ ազդեցություն ունեցող մարդկանց։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/492623.html?fbclid=IwAR0LiN1OxIEUvG7Bjt0zu02W1os72wjACz65UcFkMM0HnTduitfZX9X4eII © fac

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ: 2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված: … Read more

Արդարադատության փոխնախարարը և Քուվեյթի դեսպանը քննարկել են ՀՀ-ում գտնվող Քուվեյթի քաղաքացիներին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն այսօր՝ մարտի 30-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում դատական ակտերի կատարման արդյունավետությանը։ Հայաստանում Քուվեյթի դեսպանը ներկայացրել է Քուվեյթի քաղաքացիներին առնչվող մի շարք հարցեր, … Read more