Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի:

Հաղորդվում է, որ տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ էլ տեղի են ունենում Աբու Դաբիի պալատներից մեկում:

Հիշեցնենք՝ բանակցություններիառաջինփուլըԱՄՆ նախագահԴոնալդԹրամփիվարչակազմըգնահատել է արդյունավետ: Առաջին փուլը նվիրված էր անվտանգության վերաբերյալ հարցերին: Բանակցություններից առաջ հայտնի էր դարձել, որ առանցքային թեման կլինի Ուկրաինայի արևելքում տարածքների վերահսկողությունը։ Ամերիկյան բանակցային խմբում ընդգրկված են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսա Ջարեդ Քուշները, ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրունբաումը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը:

The post Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով appeared first on Times.am.

Leave a comment