Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․ «Գևորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգևորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տևական ժամանակ:
Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ:
Արշակ սրբազանը նաև քո «կամավոր» ընտրության հետեւանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ եւ այդպիսով հնարավորություն ունենալ պատասխանել քեզ:
Դու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց:
Լավ, դու հե՞չ ամոթ չունես: Ո՞նց ես կարողանում օգտվել մարդու բանտարկված լինելու հանգամանքից:
Հ.Գ. Արշակ սրբազանը մի օր (հուսամ շուտ) բանտից դուրս պիտի գա: Թող մտածեն այն գևորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված»։
The post Գևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Արսեն Բաբայան appeared first on Times.am.