Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են Ուկրաինայում գրեթե չորս տարի ձգվող պատերազմի ավարտին ուղղված բանակցություններից։ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը կքննարկի Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ քայլ, որը Թրամփը չի ձեռնարկել 2025 թվականի հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ֆինանսների նախարարն … Read more

Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը, մեկ տասնյակից ավել քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ է կազմել: Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում … Read more

Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազաների մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում. առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի … Read more

«Վրաստանում 12 տարի պայքարեցին,անցյալ տարի այնտեղ դարձավ առանձին օղակ՝ սպորտի նախարարություն, իսկ մենք այնքան թուլացանք, որ հասանք չորս նախարարության կազմին»․ Դերենիկ Գաբրիելյան

«Եղել է սպորտի նախարարություն, սպորտկոմիտե` կառավարությանը կից, ոչ թե, կներեք, չորս նախարարության կազմում ինչ-որ մի օղակ, որն իսկապես դժվարանում է ամեն ինչ տանել առաջ՝ հատկապես ֆիզկուլտուրայի ու սպորտի համար»,- Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Նրա համոզմամբ՝ սպորտը պետք է լինի առանձին … Read more

Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։  Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024 թ․ որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ «Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ … Read more

Բժիշկը զգուշացրել է կանանց մոտ անպտղության պատճառ հանդիսացող հիվանդության մասին

Էնդոմետրիոզի (արգանդի լորձաթաղանթի տարածման դեպքում դրա սահմաններից դուրս) դեպքերը աճում են երիտասարդ կանանց և դեռահասների շրջանում, «Գազետա»-ին ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Տատյանա Զեբերգը։ Նրա խոսքով՝ էդոմետրիոզը դառնում է կանանց անպտղության հիմնական պատճառն ամբողջ աշխարհում: «Էնդոմետրիոզը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում դեռահասների և երիտասարդ կանանց մոտ: Սա վկայում է հիվանդության «կրկնության» մասին: Աճը կարող է կապված լինել … Read more