Արաղչին կոչ է արել Եվրամիությանն ու ՄԱԿ-ին արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավի ուղղությամբ իրականացված հարվածին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հուլիսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի հետ։

Արաղչին Կալասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Եվրամիությանն ու ՄԱԿ-ին արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավի ուղղությամբ իրականացված հարվածին։ 

Կողմերը նշել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են իրանական նավի վրա․ կա զոհ և վիրավոր։

Leave a comment