Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության … Read more

Համապետական ընտրությունների համար պետք է քաստինգ անցնեն մեր ընդդիմադիր գործընկերները. Տիգրան Ավինյան

«Երբ լսում ես ընդդիմությանը, տարօրինակ սայթաքումներ ես նկատում: Օրինակ, ասում են՝ փողերը հավաքագրեցիք, ավտոբուսներ գնեցիք: Այո, փողերը հավաքագրեցիք, ավտոբուսներ գնեցինք: Փողերը հավաքագրեցինք, չտարանք մանկապարտեզները երեք կոպեկով գրպանեցինք: Փողերը հավաքագրեցինք, չտարանք Սեւանի ափին մեզ դղյակներ սարքեցինք»,- Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ  ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքից հետո  բուռն իրարանցում  սկսվեց դահլիճում, ռեպլիկներ հնչեցին: Հիշեցնենք, որ «Հետքը» … Read more

«Քեզ թվում է՝ կարող ես ջուր խմելով հեռվից բղավել, ես քո հետաքրքրությունը սպասարկե՞մ». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քեզ թվում է՝ կարող ես գնալ, սուրճ կամ ջուր խմելով, հեռվից մի բան բղավել, ես քո հետաքրքրությունը սպասարկե՞մ: Հարգալից եղիր, որ ես քո նկատմամբ հարգալից լինեմ… Ավարտվեց ասուլիսը»,- ճեպազրույցի ժամանակ, դիմելով լրագրողներից մեկին, ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. «Չի կարելի… խմի, բայց մի՛ բղավի»:

Թրամփը դեմ է Արևմտյան ափի` Իսրայելի կողմից բռնակցմանը․ Reuters

Սպիտակ տան պաշտոնյան երկուշաբթի օրը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ լինելն Իսրայելի կողմից Արևմտյան ափի բռնակցմանը, գրել է «Reuters»-ը։ «Կայուն Արևմտյան ափը պահպանում է Իսրայելի անվտանգությունն ու համապատասխանում է այս վարչակազմի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին», – ասել է մի պաշտոնյա։    

Շիրակի մարզի Գյումրու թիվ 29 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Գյումրու թիվ 29 հիմնական դպրոց » ՊՈԱԿ–ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։