«Երբ լսում ես ընդդիմությանը, տարօրինակ սայթաքումներ ես նկատում: Օրինակ, ասում են՝ փողերը հավաքագրեցիք, ավտոբուսներ գնեցիք: Այո, փողերը հավաքագրեցիք, ավտոբուսներ գնեցինք: Փողերը հավաքագրեցինք, չտարանք մանկապարտեզները երեք կոպեկով գրպանեցինք: Փողերը հավաքագրեցինք, չտարանք Սեւանի ափին մեզ դղյակներ սարքեցինք»,- Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքից հետո բուռն իրարանցում սկսվեց դահլիճում, ռեպլիկներ հնչեցին:
Հիշեցնենք, որ «Հետքը» պարզել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը Սեւանում առանձնատուն է կառուցում, որի շինթույլտվությունը ստացել է 2022-ին, իսկ նրա ընտանիքի անդամների բիզնես հաջողությունների մեկնարկը տրվել էր այն պահից, երբ Տիգրան Ավինյանը ստանձնել էր փոխվարչապետի պաշտոնը:
«Ժողովուրդ, լավ, օկ… Ես հասկանում եմ ձեր ջղաձգումները մանկապարտեզների թեմայով: Խոսքը վերաբերվում է հենց պետական բյուջեի վատնմանը եւ յուրացմանը, որ ձեր մոտ ջղաձգում է առաջացնում: Այս ջղաձգումները բնական են, որովհետև հիմա համապետական ընտրությունների համար պետք է քաստինգ անցնեն մեր ընդդիմադիր գործընկերները, եւ ինչքան այստեղից ավելի խրոխտ ելույթ ունենաք այն թեմաների վերաբերյալ, որ հենց ձեր մերձքաղաքական անձերին են վերաբերվում, ինչքան լավ իրենց պաշտպանեք, էդքան բարձր տեղի կհավակնեք»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: