Մտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների՝ Հայաստանում գործունեությանվերաբերյալ։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, և լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության և նպատակների վերաբերյալ։ ՀՀՄԱ-ն կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն նման գործունեությունը խստորեն պետք է  համապատասխանի ազգային օրենսդրությանը, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին և ծառայի ՀՀ ժողովրդի շահերին։ Արդեն մի քանի տարի շարունակ, չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը, և ոչ օրինակ՝ Ադրբեջանը։  Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին։ Առավել մտահոգիչ է, որ միջազգային գրանտային ծրագրերով ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերջերս «Առնիկան» կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզում` հողից, ջրից և բնակիչներից։ Մի կողմ թողնելով նման ընտրովի գործունեության քաղաքական և աշխարհաքաղաքական դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները` անդրադառնանք մասնագիտական լրջագույն խնդիրներին։ «Առնիկայի» հրապարակումներում բացակայում է հստակ տեղեկություն տվյալների հավաքագրման ընթացակարգերի, չափորոշիչների, վերահսկման և վավերացման մեխանիզմների, ինչպես նաև ներկայացվող եզրակացությունների գիտական հիմնավորման մասին։ Նման հետազոտության ու առավել ևս եզրակացության համար անհրաժեշտ է տարիների աշխատանք՝ ելակետային տվյալների հավաքագրում, հնարավոր աղտոտման բոլոր աղբյուրների ուսումնասիրություն, համեմատական անալիզ, տարբեր սեզոնների և տարածքների մոնիտորինգ՝ տարիների ընթացքում հնարավոր փոփոխության արձանագրում և համոզիչգիտական փաստարկներ՝ այս կամ այն արդյունքի իրական պատճառների և աղբյուրների վերաբերյալ։ Սա տարիների աշխատանք է պահանջում։ Դժվար է պատկերացնել, որ իրեն որպես մասնագիտական կազմակերպություն ներկայացնող «Առնիկան» չգիտի, որ հնարավոր չէ հետազոտություն անել մի քանի օր նմուշ հավաքելով ու առավել ևս հնարավոր չէ դրա հիման վրա եզրակացություն անել։ Հետևաբար, նման գործելաոճը հուշում է հնարավոր այլ նպատակների մասին։ Այս համատեքստում, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին։ Կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրումը և արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն պետական խիստ վերահսկողության, իրավական կարգավորման և ամբողջական թափանցիկության ներքո։ Մենք նաև նպատակահարմար ենք համարում բարձրաձայնել հետևյալ հիմնարար հարցը․ կթույլատրե՞ր արդյոք Չեխիայի Հանրապետությունը, որ հայկական հասարակական կազմակերպությունները հավաքագրեն Չեխիայի քաղաքացիների կենսաբանական նմուշները, ենթադրենք՝ Չեխիայի բազմաթիվ ածխի հանքերի շրջակայքում, արտահանեն դրանք երկրից դուրս, առանց հստակ վերահսկողության՝ տվյալների հավաքագրման, մեթոդաբանության և նպատակի նկատմամբ, ապա օգտագործեն այդ նյութերը` գիտականորեն չհիմնավորված հրապարակումներ անելու համար, որոնք կվնասեն Չեխիայի Հանրապետության հեղինակությանը և տնտեսական կարևոր ոլորտներին։ Նման մոտեցումը անընդունելի կլիներ ցանկացած պետության համար։ ՀՀՄԱ-ն կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը․ որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերին։  Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է և գործում է ազգային օրենսդրության ու ոլորտային կարգավորումների շրջանակներում։ Ոլորտի նկատմամբ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի, մասնագիտական չափանիշների և իրական գիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կարգավորումների և լիարժեք վերահսկողության շրջանակներում։

ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։ Այս մասին Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում (International Religious Freedom Summit) իր ելույթում նշել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «301 … Read more

Ջանի Ինֆանտինոն ակնարկել է, որ Ռուսաստանի հավաքականները կվերադառնան միջազգային ասպարեզ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը կդիտարկի Ռուսաստանի հավաքականներին միջազգային ասպարեզ վերադարձնելու հարցը։ «Պարտավոր ենք դիտարկել այդ հարցը։ Ռուսաստանի նկատմամբ արգելքը ոչինչ չտվեց, միայն հիասթափություն ու ատելություն առաջացրեց։ Պետք է ամրագրել կանոնադրությունում, որ քաղաքական պատճառներով ոչ մի երկրի չի կարելի արգելել ֆուտբոլ խաղալ»,- Ջանի Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Sky News-ը։ … Read more

Լոնդոնում քննարկվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանական գործընկերությունը

Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոուքերը Լոնդոնում ընդունել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաեւի գլխավորած ադրբեջանական պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերության խորացումը: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդի խոսքով՝ սա վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ամենաբարձր մակարդակի այցն է:  

Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացում – Azat TV

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերություններում ձևավորված դինամիկան և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների … Read more

ԲԴԽ նախագահն ասել է՝բարեփոխումների ճանապարհին դատավորներին հեռացնելու են․Հարությունյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Անդրեասյանին փոխկապակցված անձի զեկուցագրով,մյուսը՝ դիմել է ԲԴԽ,Անդրեասյանը՝ դատել

ԲԴԽ նախագահն ասել է՝բարեփոխումների ճանապարհին դատավորներին հեռացնելու են․Հարությունյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Անդրեասյանին փոխկապակցված անձի զեկուցագրով,մյուսը՝ դիմել է ԲԴԽ,Անդրեասյանը՝ դատել