Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News Փետրվարի 5-ին կշարունակվեն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։ Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունները սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։ Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական նիստի։ –00—ՅՄ