ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի. հայտնել է երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը․ «Չունենք որոշում, եթե ունենանք, կասենք»,- նշել է նա։
Ընդդիմության միավորման հեռանկարը նա բարդ խնդիր է համարում։ «Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, և խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին։ Բայց տեսնենք»,- ասել է նա։