Իրանը հարվածներ է հասցրել Բայրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20260714/irany-harvatsner-e-hascrel-bajrejnum-ev-quvejtum-gtnvvogh-amerikjan-bazanerin-ihpk-104626765.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_5fd577ae05104d9ed48ae25646aa8314.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պահեստ, անօդաչու թռչող սարք (աթս)

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պահեստ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ–ի հայտարարությանը։

«Հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գործողության արդյունքում ոչնչացվել են Բահրեյնի Շեյխ Իսա ռազմակայանում թշնամու նավերի և ինքնաթիռների համար նախատեսված զենքի և պահեստամասերի մի քանի պահեստներ։ Հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթի Ալի աս-Սալեմ բազայի այն հարթակը, որտեղ տեղակայվել են թշնամական MQ9 անօդաչու թռչող սարքերը, ոչնչացվել և վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Իրանի զինված ուժերի մի քանի օբյեկտների ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածների:

«Քանի դեռ չեն ավարտվել ԱՄՆ-ի չարագործությունները Մերձավոր Արևելքում, նավթի ոչ մի կաթիլ դուրս չի բերվի տարածաշրջանից», – հավելել է ԻՀՊԿ-ն:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment