Հետազոտությունների իրականացման մեթոդները, այդ թվում դրանք անզգայացմամբ կամ առանց անզգայացնելու իրականացնելու հարցը, դուրս է ՀՀ ՊՆ իրավասություններից. ՊՆ

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Ս. Սարուխանյանի ուղիղ եթերի

Գ. Սարուխանյանը ներկայումս գտնվում է առողջական վիճակի հետազոտման փուլում, և զինվորական ծառայության համար նրա պիտանիության վերաբերյալ եզրակացությունը կկայացվի սահմանված կարգով իրականացվող բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա։

Գ. Սարուխանյանի առողջական վիճակի հետազոտությունը, բուժման գործընթացը, ինչպես նաև բժշկական փորձաքննությունը Երևանի N 4 զինվորական կոմիսարիատը կազմակերպել է գործող օրենսդրության պահանջներին համաձայն։

Նրան լրացուցիչ հետազոտության ուղեգրելու վերաբերյալ եզրակացությունները կայացրել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովը՝ հաշվի առնելով զորակոչիկի զինվորական ծառայության պիտանիության օբյեկտիվ որոշման համար լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը։

Միաժամանակ ընդգծում ենք, որ հետազոտությունների իրականացման մեթոդները, այդ թվում դրանք անզգայացմամբ կամ առանց անզգայացնելու իրականացնելու հարցը, դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասություններից։

Նշենք նաև, որ Գ. Սարուխանյանը ծանուցվել է զինվորական կոմիսարիատ ներկայանալու, առողջական վիճակի հետազոտության ուղեգրվելու կամ բժշկական փորձաքննություն անցնելու նպատակով։

Այլ մանրամասներ պաշտպանության նախարարությունը չի կարող հաղորդել, քանի որ դրանք առնչվում են անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին օրենքներին։

Հորդորում ենք զերծ մնալ պաշտպանության նախարարության հասցեին անհիմն մեղադրանքներ և գնահատականներ հնչեցնելուց։

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment