Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացում – Azat TV

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերություններում ձևավորված դինամիկան և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա.

Արայիկ Հարությունյանն անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը: Կողմերը նաև քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք նախատեսված են անցկացնել Երևանում 2026 թվականի մայիսի 3-4-ին:

Leave a comment