Սուպերհամակարգիչը կանխատեսել է, թե որ թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Opta-ի սուպերհամակարգիչը դարձյալ փորձել է կանծխատեսել Անգլիայի Պրեմիեր լիգայի ապագա չեմպիոնին։ «Արսենալի» չեմպիոն դառնալու հավանականությունը ըստ Opta-ի 91,01 տոկոս է։ «Մանչեսթեր Սիթի» չեմպիոնության հավանականությունը 5,49 տոկոս  է, «Աստոն Վիլայինը»՝ 3,25 տոկոս, «Լիվերպուլինը» և «Չելսիինը»՝ 0,11 տոկոս։ 24 տուրից հետո Պրեմիեր լիգայի առաջատարը «Արսենալն» է՝ 53 միավորով։

Հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել քաղաքացիների կենցաղային տեխնիկան․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «2025թ դեկտեմբեր ամսին՝ Ամանորի նախաշեմին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել … Read more

Կասեցվել է Շահումյանի մանկապարտեզի հանրային խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը … Read more

Հաստատվել է ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգն Օլիմպիական խաղերում

Հաստատվել է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 120 ծանրորդներ (60 տղամարդ, 60 կին): Հաստատվել են 12 քաշային կարգեր, 6-ական՝ տղամարդկանց և կանանց: 120 մասնակիցներից 108 ծանրորդներ կընտրվեն քվոտաների միջոցով (այդ թվում` 96-ը ՝ որակավորման վարկանիշով և 12-ը ՝ մայրցամաքային ներկայացուցչության միջոցով): … Read more

Էրեբունու վթարից անցել է մեկ ամիս, բայց չկա վթարի վերաբերյալ վերջնական եզրակացություն․ մենք հետևողական ենք լինելու այս հարցում․ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «2025թ դեկտեմբեր ամսին՝ Ամանորի նախաշեմին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ … Read more

Թեհրանից դեպի Երևան նորից չվերթեր են չեղարկվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի Երևան նորից չվերթեր են չեղարկվել։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ փետրվարի 3-ին չեն իրականացվի «Fly Kish» և «Armenia Airways» ավիաընկերությունների կողմից իրականացվող Թեհրան-Երևան չվերթերը։ Չեղարկման պաշտոնական պատճառը դեռևս չի նշվել։