Հաստատվել է ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգն Օլիմպիական խաղերում

Հաստատվել է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։

2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 120 ծանրորդներ (60 տղամարդ, 60 կին): Հաստատվել են 12 քաշային կարգեր, 6-ական՝ տղամարդկանց և կանանց:

120 մասնակիցներից 108 ծանրորդներ կընտրվեն քվոտաների միջոցով (այդ թվում` 96-ը ՝ որակավորման վարկանիշով և 12-ը ՝ մայրցամաքային ներկայացուցչության միջոցով): 6 մասնակից կարող է ունենալ մրցաշարը հյուրընկալող կողմը և կլինի 6 համընդհանուր քվոտա:

Որակավորման շրջանը կտևի 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի մայիսի 7-ը և կներառի որակավորման երկու հիմնական փուլ: Մարզիկները վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար պետք է մասնակցեն առնվազն 5 մրցաշարի և ունենան երկամարտի արդյունք:

Առաջին փուլ

  1. 2026 IWF աշխարհի առաջնություն
  2. IWF Qualifier I
  3. IWF Qualifier II
  4. 2027 մայրցամաքային առաջնություն
  5. IWF Qualifier III
  6. 2027 IWF աշխարհի առաջնություն

Երկրորդ փուլ

  1. IWF Qualifier IV
  2. IWF Qualifier V
  3. 2028 մայրցամաքային առաջնություն
  4. 2028 IWF աշխարհի առաջնություն 

Leave a comment