ԱԽ քարտուղարը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:   ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել … Read more

ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ

Հասարակություն 03.02.2026 | 14:24 Մեկնարկել է  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգը՝ այստեղ: Մասնակցում են՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Ի՞նչ է թաքնված Աբու-Դաբիի կուլիսներում

Փետրվարի 4-ին Աբու-Դաբիում նախատեսված է «Մարդկային բարեկամություն» մրցանակաբաշխությունը, որը առաջին հայացքից, կարող է թվալ պարզապես արարողակարգային միջոցառում,սակայն համընկնումների խտությունը թույլ է տալիս այն դիտարկել որպես քաղաքական հաշվարկված հանգրվան՝ միժամանակ մի քանի գործընթացների խաչմերուկում։   Ինչու՞ հիմա.  Առաջին՝ Թրամփի նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջիկա փուլին: Դա նշանակում  … Read more

ԵՄ Քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից․ ԱԽ քարտուղար

ԵՄ Քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից․ ԱԽ քարտուղար

Մտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների՝ Հայաստանում գործունեությանվերաբերյալ։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, և լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության և նպատակների վերաբերյալ։ ՀՀՄԱ-ն կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն նման գործունեությունը խստորեն պետք է  համապատասխանի ազգային օրենսդրությանը, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին և ծառայի ՀՀ ժողովրդի շահերին։ Արդեն մի քանի տարի շարունակ, չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը, և ոչ օրինակ՝ Ադրբեջանը։  Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին։ Առավել մտահոգիչ է, որ միջազգային գրանտային ծրագրերով ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերջերս «Առնիկան» կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզում` հողից, ջրից և բնակիչներից։ Մի կողմ թողնելով նման ընտրովի գործունեության քաղաքական և աշխարհաքաղաքական դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները` անդրադառնանք մասնագիտական լրջագույն խնդիրներին։ «Առնիկայի» հրապարակումներում բացակայում է հստակ տեղեկություն տվյալների հավաքագրման ընթացակարգերի, չափորոշիչների, վերահսկման և վավերացման մեխանիզմների, ինչպես նաև ներկայացվող եզրակացությունների գիտական հիմնավորման մասին։ Նման հետազոտության ու առավել ևս եզրակացության համար անհրաժեշտ է տարիների աշխատանք՝ ելակետային տվյալների հավաքագրում, հնարավոր աղտոտման բոլոր աղբյուրների ուսումնասիրություն, համեմատական անալիզ, տարբեր սեզոնների և տարածքների մոնիտորինգ՝ տարիների ընթացքում հնարավոր փոփոխության արձանագրում և համոզիչգիտական փաստարկներ՝ այս կամ այն արդյունքի իրական պատճառների և աղբյուրների վերաբերյալ։ Սա տարիների աշխատանք է պահանջում։ Դժվար է պատկերացնել, որ իրեն որպես մասնագիտական կազմակերպություն ներկայացնող «Առնիկան» չգիտի, որ հնարավոր չէ հետազոտություն անել մի քանի օր նմուշ հավաքելով ու առավել ևս հնարավոր չէ դրա հիման վրա եզրակացություն անել։ Հետևաբար, նման գործելաոճը հուշում է հնարավոր այլ նպատակների մասին։ Այս համատեքստում, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին։ Կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրումը և արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն պետական խիստ վերահսկողության, իրավական կարգավորման և ամբողջական թափանցիկության ներքո։ Մենք նաև նպատակահարմար ենք համարում բարձրաձայնել հետևյալ հիմնարար հարցը․ կթույլատրե՞ր արդյոք Չեխիայի Հանրապետությունը, որ հայկական հասարակական կազմակերպությունները հավաքագրեն Չեխիայի քաղաքացիների կենսաբանական նմուշները, ենթադրենք՝ Չեխիայի բազմաթիվ ածխի հանքերի շրջակայքում, արտահանեն դրանք երկրից դուրս, առանց հստակ վերահսկողության՝ տվյալների հավաքագրման, մեթոդաբանության և նպատակի նկատմամբ, ապա օգտագործեն այդ նյութերը` գիտականորեն չհիմնավորված հրապարակումներ անելու համար, որոնք կվնասեն Չեխիայի Հանրապետության հեղինակությանը և տնտեսական կարևոր ոլորտներին։ Նման մոտեցումը անընդունելի կլիներ ցանկացած պետության համար։ ՀՀՄԱ-ն կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը․ որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերին։  Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է և գործում է ազգային օրենսդրության ու ոլորտային կարգավորումների շրջանակներում։ Ոլորտի նկատմամբ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի, մասնագիտական չափանիշների և իրական գիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կարգավորումների և լիարժեք վերահսկողության շրջանակներում։

ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։ Այս մասին Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում (International Religious Freedom Summit) իր ելույթում նշել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «301 … Read more