«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել: Տեսավ, որ կուսակրոնությունը, ազգային անվտանգության սպառնալիքը, КГБ-ի ագենտը չի աշխատում, բոլորը հասկացել են՝ հիվանդ երևակայության արգասիք ու խառնակչություն է, ուստի որոշել է նոր շունչ տալ եկեղեցին կազմաքանդելու ծրագրին:
Իր աղանդի անդամներին փորձում է մոտիվացնել, թե իբր պայքարում են, որ կաթողիկոսությունը Հայաստանից չտեղափոխեն: Այսինքն՝ էլի տուրք է տվել հիվանդ երևակայությանը. օդից բաներ է հնարում եկեղեցին պառակտելու ու քանդելու քաղաքականությունը առաջ տանելու համար:
Չի բացառվում, որ շուտով «Բենթլի Սամոյի» հետ էջմիածնից օդանավակայան տանող ճամփեն Բենթլիով կփակեն ու հետո կհայտարարեն, որ իրենց անձնուրաց պայքարի շնորհիվ փրկեցին Մայր Աթոռը տեղափոխման վտանգից: Ուշադիր հետևեք, շուտով ՔՊ-ականները այս թեզը, իրար հերթ չտալով, արտասանելու են»: