Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»,1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

Մեկնարկել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի 2-րդ փուլը

Արդարադատության նախարարությունը շարունակում է իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ բազմաշահառու քննարկում-վերապատրաստումներ՝ համակարգի գործարկումը նախատեսելով 2025 թ. առաջին կիսամյակում:Մշակվող էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Համակարգն օգտագործող շահառուներն են լինելու … Read more

Քաղաքացիները դժգոհում են արբիտրաժային որոշ հաստատությունների գործունեությունից

Վերջին ժամանակաշրջանում Արդարադատության նախարարությունն ստանում է դիմումներ որոշ արբիտրաժային հաստատությունների գործունեության և արբիտրաժային վճիռների իրավաչափության վերաբերյալ: Այդ դիմումներով բարձրացրած հարցերից պարզ է դառնում, որ քաղաքացիները կարող են ստանալ արբիտրաժային վճիռներ, որոնք առերևույթ հակասում են օրենսդրությանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ արբիտրաժի վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի. Ի՞ՆՉ Է ԱՐԲԻՏՐԱԺԸ ԵՎ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ … Read more

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Նախարարն ի թիվս այլնի բարձր է գնահատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ և վստահելի համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել նախարարության կարիքները մշտապես հասցեագրելու համար: Նա կարևորել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը ՄԱԿ կառույցների հետ համագործակցության համակարգման գործում: Սրբուհի … Read more

Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԿԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը: Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել … Read more

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման … Read more

Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքին ընդհանուր առմամբ միացել է 125 հաշտարար

46 նոր հաշտարար որակավորման վկայագիր է ստացել։ Բոլոր հաշտարարներն անցել են միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան ուսուցման դասընթաց և պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման նախընտրելի կառուցողական եղանակի կիրառության բարձրացմանը Հայաստանում:

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ:Այս անգամ վերապատրաստմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի գրեթե բոլոր դատավորները: Համակարգը մշակող կազմակերպությունը դատավորներին է ներկայացրել համակարգն աշխատացնելու քայլերը, որը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ … Read more

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների … Read more