Ցինիկ սպանություն․ Պուտինը ցավակցություն Խամենեիի սպանության կապակցությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Պուտինը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը այաթոլլա Խամենեիի մահը որակել է որպես ցինիկ սպանություն, որը խախտել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և մառախուղ

Մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ … Read more

Իրանի նախագահը առողջ է և լիովին ապահով. նախագահի աշխատակազմ

Իրանի նախագահը առողջ է և լիովին ապահով. նախագահի աշխատակազմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապահով է, հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալը։ «Իրանի նախագահը առողջ է և լիովին ապահով», – գրել է նա սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Փեզեշքիանը Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիրախներից մեկն է, ինչպես … Read more

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում իրանական ԱԹՍ-ն մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանական «Շահեդ» հրթիռի բեկորները ընկել են Շարժայի առևտրի կենտրոնի վրա։ Շենքից խիտ ծուխ է բարձրանում. ենթադրվում է, որ այն ամբողջությամբ ավերված է։ Տեղացիները նշում են, որ առևտրի կենտրոնը չի փակվել Իրանի շարունակվող հարձակման պատճառով. փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Հրշեջները ժամանել են դեպքի վայր, և սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Շարժան ԱՄԷ-ի քաղաք է, որը … Read more