Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։
Հունիսի 22-ին CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է մասնակիորեն դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն ու Լիբանանը մոտ են համաձայնության։