Իրանական «Շահեդ» հրթիռի բեկորները ընկել են Շարժայի առևտրի կենտրոնի վրա։ Շենքից խիտ ծուխ է բարձրանում. ենթադրվում է, որ այն ամբողջությամբ ավերված է։
Տեղացիները նշում են, որ առևտրի կենտրոնը չի փակվել Իրանի շարունակվող հարձակման պատճառով. փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Հրշեջները ժամանել են դեպքի վայր, և սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Շարժան ԱՄԷ-ի քաղաք է, որը համարվում է պահպանողական վայր և երկրի մշակութային մայրաքաղաք։