Ագրարային համալսարանում գործում է այլ օրացույց

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արդեն երկրորդ տարին է գործում է առանց ռազմավարական ծրագրի: Ագրարային համալսարանի ղեկավարության գործունեությունը թերևս արդեն զարմանք չի առաջացնում:  Այսպես, համալսարանի գիտական խորհուրդը 2025 թ. նոյեմբերի 28-ին ընդունել է մի փաստաթուղթ, որի համար հիմք է ծառայել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, համալսարանի 2020-2024թթ. ռազմավարական պլանը:  Մեր կողմից ռեկտոր Հրաչյա Զաքոյանի համար նշենք, … Read more

Որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքեր, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի․ հրապարակվել են IRI-ի հետազոտության արդյունքները 

Քաղաքականություն 06.03.2026 | 10:51 «Քաղաքացիական պայմանագրին»՝ Նիկոլ Փաշինյանին, կքվեարկեր ընտրողների 24 տոկոսը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ Սամվել Կարապետյանին՝ 9 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքից Ռոբերտ Քոչարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 4-ական տոկոս կստանային, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի։ Այսօր առավոտյան հարցման այս արդյունքները հրապարակել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն։ Մեկական տոկոս ձայներ կհավաքեն «ԴՈԿ» … Read more

Տիրադավները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել. վարչապետի հետ հանդիպում են պահանջում. «Իրավունք»

Տիրադավները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել. վարչապետի հետ հանդիպում են պահանջում. «Իրավունք» «Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել: «Կա´մ ոնց մեզ մի գիշերում համոզեցիր ու հավաքեցիր վարչապետի մոտ, էդ նույն ձեւով վարչապետի հետ հանդիպում կազմակերպիր, տեսնենք էս խաղի վերջը ո՞րն է։ Կա´մ կսկսենք մտածել Վեհափառի մոտ վերադառնալու մասին: Պախարակվեցինք «от и до», … Read more

Ակտիվ հանգստի սիրահարների համար․ նոր ապահովագրություն «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ից և Մայլեռից

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը, Մայլեռ լեռնադահուկային համալիրի հետ համատեղ, ներկայացնում է «REGO–Myler» դժբախտ պատահարներից ապահովագրությունը։ Ծրագիրը ստեղծվել է հատուկ այն անձանց համար, ովքեր սիրում են շարժումը, արագությունը և լրացնում են ադրենալինի պակասը լեռներում։ «REGO–Myler» ապահովագրությունը հնարավորություն է տալիս վայելել ձմեռային արկածները՝ միաժամանակ ունենալով ֆինանսական պաշտպանություն անցանկալի իրավիճակների դեպքում։ Ապահովագրական պայմանագիրը գործում է «Մայլեռ» լեռնադահուկային համալիրի … Read more

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին։ «Հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայումս բոլոր երկրների համար առաջնահերթ անվտանգության պահանջ են։ Մենք Ս-400-ը ձեռք բերեցինք մեր ազգային հակաօդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»,- ասել է Գյուլերը։ «Այս համակարգը գնելուց հետո մենք մեր ամերիկացի գործընկերներին տեղեկացրինք այն ինքնուրույն օգտագործելու մեր մտադրության մասին՝ առանց … Read more

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը 3 պարտությամբ է ավարտել պայքարը ԵԱ-ի որակավորման փուլում

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երեք պարտությամբ է ավարտել պայքարը Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման երկրորդ փուլում։ B Լիգայի B4 խմբի երկրորդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը 1։3 հաշվով պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի Մ19 հավաքականին։ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացել է Ռուզաննա Ինջյանը։ Նախորդ երկու խաղերում հայ ֆուտբոլիստները պարտվել … Read more

Շվեյցարիայի դեսպանը Գևորգ Մանթաշյանի հետ հանդիպմանը կարևորել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը՝ առանձնացնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության նախաձեռնությունները։ Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի ձեռքբերումները ինժեներական … Read more