Պարզ է, որ Դադիվանքը հայկական է, բայց ինչո՞ւ չեք ասում՝ Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է, Գլենդելի քաղաքային խորհուրդը մերն է. Ռուբինյան

Tert.am-ը գրում է. Չեմ հասկանո՞ւմ, դուք ինքներդ ձեր պատմությունից չեք սովորո՞ւմ: Եկաք այնքան հայրենասիրական կենացներ սարքեցիք, որ Ղարաբաղը համալրեց կորսված պատմական հայրենիքի շարքը։ Կլինի՞ մեկ անգամ կանգնեք, ասեք՝ կարո՞ղ է մի բան սխալ ենք անում: Այս մասին Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Մեկ էլ մի բան էլ, որ տիկին Գրիգորյանն ասում է՝ … Read more

Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագրին և պատերազմը դադարեցնելու պայմաններ սահմանել

Իրանը պաշտոնապես ներկայացրել է իր պատասխանը Միացյալ Նահանգների կողմից միջնորդների միջոցով փոխանցված 15 կետանոց համաձայնագրին և ներկայացրել է սեփական պայմանները, հաղորդում է իրանական Tasnim  լրատվական գործակալությունը։ Տեղեկացված աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետերի վերաբերյալ Իրանի պատասխանը պաշտոնապես ուղարկվել է երեկ գիշեր՝ միջնորդների միջոցով, Իրանը սպասում է մյուս կողմի պատասխանին»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ … Read more

Ալեն Սիմոնյանը հայհոյում է քաղաքացուն

«Էտ լակոտը գյադան իրեն թույլ տվեց ինձ վիրավորել»,- ԱԺ մուտքի դիմաց զոհված զինծառայողների ծնողներին վրդովված ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Ալեն Սիմոնյանը պնդեց, թե առաջինը քաղաքացին է հայհոյել, ինքը պատասխանել է, բայցքաղաքացին պնդեց, որ առաջինը Սիմոնյանն է հայհոյել։ Միջադեպից հետո ոստիկանները բերման ենթարկեցին «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանին։

Շիրակի մարզում փաստացի բացակայում են լայնածավալ և համակարգված բնակարանաշինական ծրագրեր․ շիրակցի պատգամավորի ահազանգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է. «Շիրակի մարզում բնակարանային իրավիճակը վաղուց դուրս է եկել զուտ սոցիալական խնդրի շրջանակներից և վերածվել է համակարգային ճգնաժամի, որը պահանջում է անհապաղ քաղաքական և պետական միջամտություն։ Տարիներ շարունակ կուտակված խնդիրները այսօր արդեն վտանգում են ոչ միայն քաղաքացիների սոցիալական վիճակը, այլև նրանց անվտանգությունն ու առողջությունը։ Մարզի համայնքներում … Read more

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռանկարները

Քաղաքականություն 26.03.2026 | 19:24 Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ և քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան … Read more

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերն են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News Տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հանդիպումը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկու հետ: Միջոցառումը հերթականն էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության անդամ պետությունների գիտափորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանն առնչվող արդիական հարցերի … Read more

Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն. Փաշինյան

Կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել՝ սուբվենցիոն ծրագրերի և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել մարզպետների աշխատակազմերին՝ 2023, 2024 և 2025 թվականների սուբվենցիայի ծրագրերը համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել … Read more

ՄՕԿ-ն արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցումներին | ՄԱՄՈՒԼ.ամ

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է արգելել տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցումներին։ Այս մասին հայտարարվել է ՄՕԿ-ի պաշտոնական կայքում։ Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ միայն «կենսաբանական կանայք» այժմ իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին։ Բոլոր մարզիկները պարտավոր կլինեն անցնել SRY գենի թեստավորում։ Եթե ՄՕԿ-ը հիմքեր չգտնի կարծելու, որ բացասական արդյունքը կեղծ է, նրանք այլևս … Read more