Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ ընթացող բանակցությունները համարում է Իրանի վերջին հնարավորությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար։
«Սա նրանց վերջին հնարավորությունն է»,- երկուշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանցի պաշտոնյաների պնդումները Վաշինգտոնի հետ շփման բացակայության մասին սխալ են, և որ բանակցությունները շարունակվում են։
«Անկախ նրանից, թե Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իսկապես քննարկում ենք այն խնդրի լուծումները, որը նրանք իրենք են առաջացրել»,- գրել է նախագահը «TruthSocial» սոցիալական ցանցում։