Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։ Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։ Քննարկվել են նաև արդարադատության ոլորտում փորձի … Read more

Թբիլիսիում գտնվող Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։ Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի … Read more

Արդարադատության նախարարը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ այցելել է կանանց քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը և նախարարության մի շարք պաշտոնյաներ Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ այցելել են կանանց քրեակատարողական հիմնարկ։ Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել ազատությունից զրկված կանանց պահման պայմանները, ինչպես նաև նրանց համար իրականացվող վերասոցիալականացման ու կրթական ծրագրերը։Պաշտոնյաները շրջել են հիմնարկի տարբեր բաժիններով, զրուցել աշխատակազմի հետ՝ հասկանալու հնարավոր համագործակցության նոր … Read more

Արդարադատության նախարարության պատվիրակությունը վրացի գործընկերներին է ներկայացրել նախարարության առաջիկա գործողությունների ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Հայաստանի և Վրաստանի միջև իրավական 6-րդ ֆորումի ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության և հակախտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ նախարարության քայլերը՝ ընդգծելով նաև հանրային իրազեկման կարևորությունը: Ելույթի ավարտին Աննա Կարապետյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունը և շարունակում է լինել նախարարության շարունակական ուշադրության և ակտիվ … Read more

Արդարադատության նախարարության պատվիրակությունն Աթենքում ծանոթացել է հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին

Փորձի փոխանակում Հունաստանում՝ հաշտարարության զարգացման ուղղությամբ Հայկական պատվիրակությունը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի գլխավորությամբ և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի մասնակցությամբ, այցելել է Աթենք՝ ուսումնագիտական այցի շրջանակում, որը նվիրված էր հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին և Հայաստանի բարեփոխումների օրակարգի զարգացմանը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հունաստանի Արդարադատության նախարարության և Հաշտարարության … Read more

Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը: Նախարար Սրբուհի Գալյանը ֆորումի փակմանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարության գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու, երկու օր շարունակ արդյունավետ քննարկումների, արժեքավոր մտքերի և համատեղ աշխատանքի համար։Ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ միայն հնարավորություն … Read more