Սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ․ Հոխիկյան

Սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ։ Այս մասին հայտնում է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։ «Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Նոյեմբեր ամսին երկու անգամ պաշտոնական հարցում եմ ուղարկել Մարտունու համայնքապետին՝ խնդրելով տրամադրել օրենսդրությամբ թույլատրելի տեղեկություններ համայնքապետարանի գործունեության որոշ ոլորտների և հանցանք կատարած անձանց պետական ու … Read more

Գեղարքունիքում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյան տեղումներ են: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզից, ձյան տեղումներից:

Տիգրան Աբրահամյան․ «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովրդով» փոխարինելը հրաժարում է հայկական ազգային պետությունից

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում նախատեսվող փոփոխություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախագծում «հայ ժողովուրդ» ձևակերպման փոխարեն «ՀՀ ժողովուրդ» եզրույթի ամրագրումը ենթադրում է հայկական ազգային պետականության սկզբունքից հրաժարում: «Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ` տիտղոսային ազգ է, իսկ … Read more

«Արցախցու ծննդավայրը Ստեփանակերտը, Շուշին, Հադրութն են, այդ փաստը չի փոխվում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, բռնի տեղահանմամբ կամ անձնագրային գրառմամբ»

«Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու հարցը չի կարելի ներկայացնել որպես միջազգային չափորոշիչների պարտադիր պահանջ, որովհետև այդ պնդումը իրավական առումով հիմնավորված չէ։ Ըստ էության, պետության կողմից ընդունված իրավակարգավորման ընտրությունը ներկայացվում է որպես միջազգային պարտադրանք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պարզաբանմանը, թե ինչո՞ւ է արցախցիներին տրամադրվող … Read more

Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը նշանակվել է UWC Դիլիջանի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի հիմնադիր տնօրեն

Ականավոր աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը նշանակվել է UWC Դիլիջանի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի հիմնադիր տնօրեն: Պրոֆեսոր Հայրապետյանի ղեկավարությամբ ձևավորվելու է աստղաֆիզիկոսների թիմ, ովքեր դասավանդելու են ծրագրի ընթացքում: Ակադեմիան կմեկնարկի 2027 թվականի ամռանը: Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կստանան իրականացնել ինքնուրույն հետազոտություններ և ուսումնասիրել տիեզերքին վերաբերող հարցեր՝ օգտագործելով աստղաֆիզիկոսների գործիքներն ու մեթոդները: Պրոֆեսոր Հայրապետյանը Ամառային ակադեմիայի մասնակիցների հետ … Read more

Ինչ արժեն դոլարը, եվրոն ու ռուբլին հայաստանյան բանկերում նոյեմբերի 25-ին

Հայաստանի բանկերում նոյեմբերի 25-ի դրությամբ արտարժույթի անկանխիկ փոխանակման դեպքում դոլարի միջին առքը կազմում է 358,31 դրամ, իսկ վաճառքը՝ 362,46 դրամ։ Ինչպես տեղեկացնում է Rate.am կայքը, անկանխիկ ռուբլին գնվում է 4,28 դրամով և վաճառվում 4,51 դրամով, եվրոն՝ համապատասխանաբար 388,82 և 398,91 դրամով, իսկ վրացական լարին գնվում է 134,75 դրամով և վաճառվում 144,25 դրամով։ Կանխիկ փոխանակման պարագայում … Read more