Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին միացված է արհեստական շնչառության սարք, լրագրողներին հայտնել է Կովկասյան բժշկական կենտրոնի տնօրեն Սոֆիո Ասպանիձեն։
Իլյա II-ը հոսպիտալացվել է ստամոքսային արյունահոսության պատճառով․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Հիվանդին էնդոսկոպիկ միջամտություն է կատարվել արյունահոսությունը դադարեցնելու համար։ Արյունահոսությունը դադարեցվել է»,- ասել է Ասպանիձեն։
Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Կովկասյան բժշկական կենտրոն, որտեղ նա բուժում է ստանում։
«Նրա վիճակը ծանր է, բայց բուժումը շարունակվում է։ Մենք պետք է հույս ունենանք և աղոթենք, որ ամեն ինչ լավ կլինի, և պատրիարքը կապաքինվի ու կվերադառնա»,- ասել է Կավելաշվիլին։