Հայ ըմբիշները «Ստեփան Սարգսյանի գավաթում» 9 մեդալ են նվաճել (PAN.am)

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկները «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ 9 մեդալ են նվաճել։

Հայաստանի հավաքականի անդամները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում։

Հայաստանը ներկայացնող մարզիկներից չեմպիոն են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը։

Մրցաշարին մասնակցել է 15 երկիր ներկայացնող մոտ 200 մարզիկ։

Մրցաշարը նվիրված էր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին։ Միջազգային մրցաշարն անցկացվել է արդեն 26-րդ անգամ։

Leave a comment