ՆԱՏՕ–ի երկրները գիտեն, որ Լայպցիգի միջադեպին ՌԴ–ի մասնակցության ապացույցներ չկան. ԱՀԾ

https://arm.sputniknews.ru/20260915/natoi-erkrnery-giten-vor-lajpcigi-mijadepin-rdi-masnakcutjan–apacujcner-chkan-ahts-106860937.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85944117_39:0:762:542_1920x0_80_0_0_e48bb15bd6ac61ec236458b23e093f85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին հետախուզության ծառայություն , նատօ, գերմանիա, ռուսաստան

արտաքին հետախուզության ծառայություն , նատօ, գերմանիա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Լայպցիգի ոստիկանությունը օգոստոսի 5-ին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի աշխատակիցը բեռնատար ավիափոխադրումների անվտանգության գոտում պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերել:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայություններն իրենց իշխանություններին տեղեկացրել են, որ չկան անգամ չնչին ապացույցներ Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։

Նշվում է նաև` ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայություններն իրենց իշխանություններին ներկայացնում են, որ Լայպցիգի օդանավակայանում դրոնի հետ կապված միջադեպն ունի «ուկրաինական հետք»:

«Ըստ ԱՀԾ հուսալի տվյալների՝ ՆԱՏՕ-ի պետությունների հատուկ ծառայությունները, որոնք ուսումնասիրել են միջադեպի հանգամանքները, ազգային իշխանություններին տեղեկացրել են Ռուսաստանի ներգրավվածության անգամ ամենափոքր ապացույցների բացակայության մասին։ Ընդհակառակը` նշվել են «ուկրաինական հետքի» բազմաթիվ ապացույցներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Լայպցիգի ոստիկանությունը օգոստոսի 5-ին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի աշխատակիցը բեռնատար ավիափոխադրումների անվտանգության գոտում պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերել: Գերմանիան միջադեպի պատասխանատու է հայտարարել Ռուսաստանին` չներկայացնելով կոնկրետ ապացույցներ։ Մոսկվան միջադեպը հապշտապ կազմակերպած սադրանք է անվանել։

Leave a comment