Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շրջանցիկ թունել փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շրջանցիկ թունել փողոցում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շրջանցիկ թունել փողոցում:

Մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում` Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում:

Leave a comment