Մեծ Բրիտանիան աշխատում է իր եվրոպացի դաշնակիցների հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համատեղ ծրագիր մշակելու ուղղությամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ակտիվորեն աշխատում է Հորմուզի նեղուցի բացությունն ապահովելու ծրագրի վրա։
«Մենք արդեն, այլ երկրների հետ միասին, ակտիվացրել ենք մեր ռազմավարական նավթային պաշարները, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների համար։ Սա արվել է աննախադեպ մակարդակով։ Սակայն, շուկայի կայունությունն ապահովելու համար մենք պետք է բացենք Հորմուզի նեղուցը», – ընդգծել է Սթարմերը։
Միևնույն ժամանակ, վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան, իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելով, «չի ներքաշվի ավելի լայն պատերազմի մեջ»։