Մեծ Բրիտանիան աշխատում է դաշնակիցների հետ Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համար․ Սթարմեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիան աշխատում է իր եվրոպացի դաշնակիցների հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համատեղ ծրագիր մշակելու ուղղությամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ակտիվորեն աշխատում է Հորմուզի նեղուցի բացությունն ապահովելու ծրագրի վրա։

«Մենք արդեն, այլ երկրների հետ միասին, ակտիվացրել ենք մեր ռազմավարական նավթային պաշարները, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների համար։ Սա արվել է աննախադեպ մակարդակով։ Սակայն, շուկայի կայունությունն ապահովելու համար մենք պետք է բացենք Հորմուզի նեղուցը», – ընդգծել է Սթարմերը։

Միևնույն ժամանակ, վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան, իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելով, «չի ներքաշվի ավելի լայն պատերազմի մեջ»։

Leave a comment