Դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ամենահայտնի ավանդական փառատոններից մեկին


Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը մարտի 14-ին Տակուարեմբո քաղաքում մասնակցել է Ուրուգվայի ամենահայտնի ավանդական փառատոններից մեկին՝ Գաուչոների հայրենասիրական տոնին: Այդ մասին տեղեկանում  ենքՈւրուգվայում Հայաստանի դեսպանությունից:


Արդեն 39-րդ անգամ անցկացվող այս տոնակատարությանը ներկա են եղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ռոդրիգո Գոնյին, գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք ներկայացուցիչներ, նահանգապետեր, մեծաթիվ օտարերկրյա դեսպաններ:


 



 

Leave a comment