https://arm.sputniknews.ru/20260315/hndkastanum-hh-20-qaghaqaci-ka-evs-12-y-shri-lankajum-en-agn-99864107.html
Հնդկաստանում ՀՀ 20 քաղաքացի կա, ևս 12-ը Շրի Լանկայում են. ԱԳՆ
Հնդկաստանում ՀՀ 20 քաղաքացի կա, ևս 12-ը Շրի Լանկայում են. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թաիլանդում և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով։ 15.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-15T10:53+0400
2026-03-15T10:53+0400
2026-03-15T10:53+0400
մերձավոր արևելք
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
չվերթ
հնդկաստան
թաիլանդ
շրի լանկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_0:72:1600:973_1920x0_80_0_0_38b7e9da68ab1c7cf238696888273482.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հնդկաստանում ՀՀ 20 քաղաքացի կա, ևս 12-ը Շրի Լանկայում են, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նոր տվյալներ է հայտնում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Վնասվել է Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Հայաստանից Մերձավոր Արևելք չվերթեր իրականացնող մի քանի ավիաընկերություններ չեղարկել են մարտին նախատեսված թռիչքները։Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։
մերձավոր արևելք
հնդկաստան
թաիլանդ
շրի լանկա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_139:0:1559:1065_1920x0_80_0_0_679d42da40d8dd8a1f1e198beb1edfe0.jpg.webp
մերձավոր արևելք, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, չվերթ, հնդկաստան, թաիլանդ, շրի լանկա
մերձավոր արևելք, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, չվերթ, հնդկաստան, թաիլանդ, շրի լանկա
Թաիլանդում և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով։
Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։
Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։
«Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վնասվել է Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Հայաստանից Մերձավոր Արևելք չվերթեր իրականացնող մի քանի ավիաընկերություններ չեղարկել են մարտին նախատեսված թռիչքները։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։