Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական արդյունաբերության և տիեզերքի հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
***
Հունվարին Եվրոպական միությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 մլն եվրոյի աջակցության տրամադրման որոշումը։
Այս միջոցառմամբ ԵՄ-ն ընդլայնում է Հայաստանի զինված ուժերին ցուցաբերվող տեխնիկական օգնությունը՝ ընդհանուր աջակցության ծավալը հասցնելով 30 մլն եվրոյի։
Աջակցության նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ առաջնահերթությունը տալով ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությանը։ Ծրագիրը նախատեսում է բարձրացնել երկրի դիմակայունությունը և արագացնել հայկական ստորաբաժանումների փոխգործակցությունը միջազգային, այդ թվում՝ ԵՄ խաղաղապահ առաքելություններին հնարավոր մասնակցության համար։
The post Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են համագործակցության հեռանկարները appeared first on CIVILNET.