Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտների տրամաբանության վրա։ Չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել», – լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը։
«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի տեսքստից շեղվում են և հղում են անում Արցախի Հանրապետություն և այլն, դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է պատերազմի կոչ։ Երբ պայքարելու ժամանակն էր բոլորը կենտրոնացած էին ոնց Երևանում կառավարությունը փոխեն , ուզում էին զորքը հետ քաշեն, որ հեղաշրջում անեն» , – հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում