Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ երկու ԱԹՍ է ընկել․ կան վիրավորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարքեր են ընկել, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է. չորեքշաբթի հայտնել են տեղական իշխանությունները։

Իշխանությունները հայտնել են, որ միջադեպից հետո օդանավակայանում աշխատանքը շարունակվում է բնականոն հունով։

«Իշխանությունները հաստատում են, որ Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք է ընկել, ինչի հետևանքով երկու գանացի և մեկ բանգլադեշցի քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել, իսկ մեկ հնդկաստանցի քաղաքացի՝ միջին ծանրության։ Օդային երթևեկությունը գործում է բնականոն հունով»,- ասվում է Դուբայի լրատվամիջոցների գրասենյակի կողմից X-ում հրապարակված գրառման մեջ։

Leave a comment