Որ մասնագիտություններն ու բուհերն են ամենաշատը նախընտրում դիմորդները Հայաստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բուհերում որոշ մասնագիտություններ ունեն մեծ պահանջարկ և բարձր մրցակցություն, մինչդեռ մյուսների նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը զգալիորեն ավելի պակաս է։ Պարզելու համար, թե 2025–2026 ուսումնական տարում որոնք են եղել առավել պահանջված, նաև ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, որ բուհերում է գրանցվել ընդունված ուսանողների ամենամեծ թիվը, Araratnews-ը հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ 2025–2026 ուսումնական տարում ամենապահանջված մասնագիտությունների շարքում առաջատար դիրքերում են «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Կառավարում» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունները։

Ամենաքիչ ընտրված մասնագիտություններն են՝ «Չինարեն և գրականություն», «Երաժշտագիտություն», «Թատերագիտություն», «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ», «Շրջակա միջավայրի գիտություններ», «Ջերմաէներգետիկա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն»:

2025–2026 ուսումնական տարում ընդունված ուսանողների առավելագույն թիվը գրանցվել է հետևյալ բուհերում՝ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

Բուհերի շրջանում առավել մեծ հետաքրքրություն են վայելում հետևյալ մասնագիտությունները․

• «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» -Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

• «Բուժական գործ» – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

• «Կառավարում /ըստ ոլորտի/», «Ֆինանսներ /ըստ ոլորտի/», «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/» – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Leave a comment