Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի գավաթակիր «Տորենսեին», որը հանդես է գալիս երկրի երկրորդ լիգայում:
Երևանյան ակումբի առաջիկա մրցակիցներից ավստրիական «Զալցբուրգն» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտություն է կրել բելգիական «Անդրելեխտից», նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենը» տանը 3:1 հաշվով հաղթել է Կիպրոսի «Օմոնիային», սլովենական «Ցելյեն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով ուժեղ էգտնվել ավստրիական «Շտուրմից», իսկ իտալական «Միլանը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին»: «Միլանը» կրել է երրորդ պարտությունը:
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ հյուրընկալվելով «Զալցբուրգին»:
Չորրորդ տուրից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» միակն թիմն է, որը միավոր չունի: