Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքը հրկիզելու փորձ կատարած անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր շարժառիթների մասին, այս պահին չեն տրամադրվում։
Մարտի 6-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել Երևանի Նալբանյան փողոցում գտնվող ԱԱԾ վարչական շենքը։
The post ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է appeared first on CIVILNET.