ՌԴ-ն հայտնել է Միջերկրական ծովում «Արկտիկ Մետագազ» գազատար նավի վրա հարձակման մասին

Բաժանորդագրվել

Նախարարությունում ընդգծել են, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության գնահատականի։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսական «Արկտիկ Մետագազ» գազատար նավը մարտի 3-ին հարձակման է ենթարկվել Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ նավը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր միջազգային պահանջներին համապատասխան ձևակերպված բեռ։ Ըստ հաղորդման՝ հարձակումն իրականացվել է Ուկրաինայի առանց անձնակազմի մոտորանավերի միջոցով՝ Լիբիայի ափերից։

Միջադեպը տեղի է ունեցել Մալթայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ։

Հեղուկացված բնական գազ տեղափոխող նավը հարձակման հետևանքով այրվել է, սակայն մարդկային զոհերից հաջողվել է խուսափել Մալթայի և Ռուսաստանի փրկարարական ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ․ անձնակազմի բոլոր 30 անդամները (ՌԴ քաղաքացիներ) փրկվել են։

«Տեղի ունեցածը որակում ենք որպես միջազգային ահաբեկչության և ծովահենության ակտ, միջազգային ծովային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտում»,-հայտարարել են նախարարությունում։

ՌԴ տրանսպորտի նախարարությունը նաև շեշտել է, որ կատարվածը չպետք է մնա առանց միջազգային հանրության արձագանքի։

Diaplous ծովային անվտանգության ընկերության տվյալներով՝ տանկերը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 04.00-ի սահմաններում, ինչից հետո նավի վրա բազմաթիվ պայթյուններ են որոտացել։

Leave a comment