Կահիրեում ՃՏՊ–ից հետո բռնկված խոշոր հրդեհը 31 մարդու կյանք է խլել

Բաժանորդագրվել

Առողջապահության նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող տուժածներին և ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Կահիրեում ՃՏՊ–ից հետո բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 31-ի։

Նոյեմբերի 25-ին հայտնել էինք, որ Կահիրեի օղակաձև մայրուղում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել, այնուհետև հրդեհ է բռնկվել։ Տեղական ԶԼՄ–ները հայտնել էին, որ 30 մարդ է մահացել, ևս 15-ը` վնասվածքներ ստացել։

Եգիպտոսի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 31-ի, տուժածներինը` 21-ի։

Գիշերը Եգիպտոսի առողջապահության նախարար Խալեդ Աբդ ալ Ղաֆարն այցելել է հիվանդանոցում գտնվող տուժածներին և ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին։

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 27 տրանսպորտային միջոց՝ մեքենաներ և մոտոցիկլետներ։ Մահացածներից մի քանիսի ինքնությունը պետք է պարզվի ԴՆԹ–ի միջոցով։

Leave a comment