Իրանը կարող է շարունակել պատերազմը այնքան, ինչքան անհրաժեշտ է. Մոխբեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ, տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի տեղակալ Մոհամմադ Մոխբերը։

Ըստ Մոխբերի՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։

Անդրադառնալով 1980-1988 թվականների Իրան-Իրաք պատերազմին, նա նաև նշել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Մոխբերը ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները և Իսրայելը փորձում են հասնել Իրանի մասնատմանը։

«Ամերիկացիները չեն ցանկանում գրավել Իրանը, այլ մասնատել այն», – նշել է Խամենեիի տեղակալը։

Leave a comment