https://arm.sputniknews.ru/20261029/argelvel-e-levvon-qvocharjani-ognakani-mutqy-azh-ruben-rubinjan-108655856.html
Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ. Ռուբեն Ռուբինյան
Արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ. Ռուբեն Ռուբինյան
Sputnik Արմենիա
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց` խստորեն է վերաբերվելու կանոններին։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T14:43+0400
2026-10-29T14:43+0400
2026-10-29T14:43+0400
հայաստան
լևոն քոչարյան
արթուր սուքոյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108654260_0:20:1600:920_1920x0_80_0_0_c2a01cef90088421b9775283cfe70198.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։«Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ։ Ըստ պատգամավորների վկայության` նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ–ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ»,– ասաց Ռուբինյանը։Թե ինչ միջադեպի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների օգնականներին արգելել են մուտք գործել խորհրդարան։ Նախորդ օրը քաշքշուկ և ծեծկռտուք էր եղել «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվել էր նաև ԱԺ միջանցքում։ Այդ ժամանակ նշվում էր, որ օգնականներն էլ են խառնվել նիստերի դահլիճում տեղի ունեցած կռվին։ Նույն օրը Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108654260_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2e46ff365cb42c5de4aa448d59c66b2f.jpg.webp
հայաստան, լևոն քոչարյան, արթուր սուքոյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, լևոն քոչարյան, արթուր սուքոյան, աժ (ազգային ժողով)
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց` խստորեն է վերաբերվելու կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ։ Ըստ պատգամավորների վկայության` նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ–ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ»,– ասաց Ռուբինյանը։
Թե ինչ միջադեպի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։